Չեմ հասկանում՝ ինչպես կարելի է պայքարել ԻՊ-ի դեմ Գյումրիում. Վլադիմիր Եվսեև. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ը զրուցել է Ռուսաստանի ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևի հետ:
[b]- Այսօր 102-րդ ռազմաբազան որևէ կերպ չի՞ մասնակցում Սիրիայում իրականացվող ռազմական գործողություններին:[/b]
-Սիրիայում գտնվող ռուսական զորքերն, իհարկե, կռվում են ոչ միայն «Իսլամական պետության», այլև «Ջաբհաթ ան-Նուսրա» և այլ ահաբեկչական խմբավորումների դեմ, այսինքն՝ Ռուսաստանը գործադրում է իր ռազմական ներուժը «Իսլամական պետության» դեմ պայքարելու համար այնտեղ, որտեղ հնարավոր է: Բայց ես այնքան էլ լավ չեմ հասկանում, թե ինչպես կարելի է կռվել «Իսլամական պետության» դեմ Գյումրիում:
[b]-Չե՞ք կարծում, որ նման հայտարարության պատճառով Հայաստանը կարող է ընկալվել որպես հնարավոր թիրախ իսլամիստ ահաբեկիչների կողմից, եթե հայտարարվում է, թե Հայաստանի ռուսական ռազմաբազան կարող է կռվել «Իսլամական պետության» դեմ:[/b]
-Տեսեք, Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան կարող է մասնակցել Սիրիայի գործողություններին միայն Թուրքիայի տարածքով: Այնքան էլ չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է դա անել: Կամ էլ թռիչքները պետք է իրականացվեն Իրանի օդային տարածքով: Ռմբակոծիչները, որպես կանոն, գործում են ոչ թե Հայաստանի, այլ Հյուսիսային Կովկասի տարածքից: Հարձակողական ավիացիայի գործնական ռմբակոծիչներ Հայաստանի տարածքում չկան, ուստի Գյումրիի ռազմաբազան չի օգտագործվում «Իսլամական պետության» կամ «Ջահբաթ ան-Նուսրայի» դեմ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]