8444 դիտում
10:14 14-10-2017
Այս զորախումբն անուղղակիորեն վերաբերում է նաև Արցախին. Վլադիմիր Եվսեև
«168 ժամ» թերթը գրում է. ««Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական հավասարակշռությունն ապրիլյան պատերազմից հետո վերականգնվել է, այս հարցում էական դերակատարություն է ունեցել «Իսկանդեր» համակարգը: Պետք է նշեմ, որ անցյալ տարի բռնկված ապրիլյան պատերազմը մեծապես այդ խախտված ռազմական հավասարակշռության հետևանք էր: Ադրբեջանը որակապես և քանակապես ռազմական առավելություն էր ստացել Հայաստանի նկատմամբ: Բացի նշածս համակարգից, Հայաստանին այլ համակարգեր ևս տրամադրվել են ռազմական հավասարակշռության վերականգնման համար, որոնց մասին ես բազմիցս եմ խոսել:
Պարզապես Հայաստանն այսօր ամրապնդում է սեփական ռազմական ներուժը՝ փորձելով Ռուսաստանից ձեռք բերել այնպիսի զինատեսակներ, որոնք էլ ավելի կամրապնդեն այդ ներուժը: Խոսքը հակաօդային պաշտպանության և համազարկային կրակի ծանր հրետանային համակարգերի մասին է»,- «168 Ժամի» հետ զրույցում այս մասին ասել է ռուս ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը՝ անդրադառնալով ՀՀ Կառավարության հաստատած հայ-ռուսական նոր վարկային պայմանագրով ձեռք բերվելիք զինատեսակներին: Նա նշել է, որ հարվածային համակարգերի կարիք Հայաստանն ունի, իսկ հակաօդային ամուր պաշտպանություն Հայաստանին անհրաժեշտ է, քանի որ Ադրբեջանն Իսրայելի օգնությամբ իր այդ ոլորտում Հայաստանի նկատմամբ մեծ առավելություն է ձեռք բերել:
Ըստ նրա, այն, ինչ Հայաստանն այս համաձայնագրով ձեռք բերի, կպաշտպանի Հայաստանի օդային տարածքն անակնկալներից: Նրա խոսքով՝ այս զորախումբը կարող է գործել, եթե ԼՂ հակամարտության բռնկման դեպքում ադրբեջանական կողմը լայնամասշտաբ գործողություններ սկսի Հայաստանի դեմ: «Այս զորախումբն անուղղակիորեն վերաբերում է նաև Արցախին, թեև Արցախի վերաբերյալ Ռուսաստանն ըստ էության պարտավորություններ չունի»,- ասել է Վլադիմիր Եվսեևը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
5086 դիտում
10:17 12-05-2017
Չեմ հասկանում՝ ինչպես կարելի է պայքարել ԻՊ-ի դեմ Գյումրիում. Վլադիմիր Եվսեև. «Ժամանակ»
3687 դիտում
10:19 24-12-2020
ՀՀ անվտանգության ապահովման համար Գյումրիի ռուսական ռազմաբազան բավարար չէ․ Վլադիմիր Եվսեև․ «168 ժամ»
Այս բաժնից
1480 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»
658 դիտում
08:42 19-11-2024
Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ»
1042 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»