Վլադիմիր Պուտին. Չեմ հասկանում, թե ինչպես են 200 ռուս երկրպագուները ծեծել մի քանի հազար անգլիացու
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ անդրադարձել է Ֆրանսիայում ռուս երկրպագուների շուրջ ստեղծված իրավիճակին:
«Այժմ ընթանում է ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը: Իմ կարծիքով, ֆուտբոլին արդեն ավելի քիչ ուշադրություն են դարձնում, քան` երկրպագուների բախումներին:
Շատ տխուր է եւ ցավում եմ դրա համար: Սակայն այստեղ էլ մենք պետք է միշտ ընդհանուր չափանիշներով առաջնորդվենք:
Պատասխանատվությունը պետք է առավելագույնս անհատականացված լինի: Իրավախախտների նկատմամբ վերաբերմունքը պետք է նույնը լինի:
Հայտնի բան է, թե ինչից է սկսել առաջնությունը` ռուս եւ անգլիացի երկրպագուների բախումներից: Դա խայտառակություն է: Ճիշտ է, չեմ հասկանում, թե մեր 200 երկրպագուները այնտեղ ինչպես են ծեծել մի քանի հազար անգլիացիների:
Բոլոր դեպքերում, իրավապահ մարմինների մոտեցումը իրավախախտների հանդեպ պետք է միատեսակ լինի», ասել է Պուտինը: