Բավարական կոնցեռնը ներկայացրել է 8-րդ սերիայի BMW կուպեի նախատիպը
Բավարական կոնցեռնը համացանցում հրապարակել է 8-րդ սերիայի BMW կուպեի նախատիպը, որի պրեմիերան սպասվում է մայիսի 26-ին՝ Իտալիայում կայանալիք «Concorso d’Eleganza Villa d’Este» ավտոմրցույթի շրջանակներում:
BMW 8-Series կուպեն ավելի վաղ՝ 1989 և 1999 թվականներն, թողարկվել է, սակայն այսօր ավտոարտադրողը պատրաստվում է կրկին թողարկել այն:
Ընդամենը մեկ ամիս առաջ Գերմանիայում նկատել են նոր կուպեի փորձարկումները:
Նոր կուպեն կհայտնվի շուկայում արդեն հաջորդ տարի և այն կմրցակցի Mercedes-Benz S-Class Coupe-ի և Bentley Continental GT-ի հետ:
BMW 8-Series կուպեի գինը կկազմի 150 հազար եվրո:


