Սի Ցզինպինը Ռուսաստան կժամանի հուլիսի սկզբին
Չինաստանում ՌԴ դեսպան Անդրեյ Դենիսովը հայտնել է, որ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը պաշտոնական այցով Ռուսաստան կժամանի հուլիսի սկզբին: Այս մասին գրում է TACC-ը:
Դեսպանը նշել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Սի Ցզինպինը առաջին հանդիպումը տեղի կունենա Պեկինում կայանալիք «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» համաժողովին շրջանակներում:
Նախատեսվում է, որ զրույցը կշարունակվի հուլիսի սկզբին, երբ նախագահ Սի Ցզինպինը կմեկնի Ռուսաստան: