2198 դիտում
13:50 19-10-2020
Փարիզի քաղաքապետը 2021-ի սկզբին կժամանի Երևան. AIMF-ը 50 հազար եվրոյի աջակցություն կցուցաբերի արցախահայերին
Փարիզի քաղաքապետ Աննա Իդալգոն պատրաստվում է 2021 թվականի սկզբին այցելել Երևան: Ինչպես փոխանցում է «[url=https://armenpress.am/arm/news/1032061.html]Արմենպրես[/url]»-ը, այդ մասին Իդալգոն ասել է Nouvelles d`Armenie-ին տված հարցազրույցում:
Նա, մասնավորապես, անդրադարձել է հարցին, թե ինչպես Փարիզը կարող է աջակցել ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տուժած Հայաստանին և Արցախին:
«Ես նախագահում եմ Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիան (AIMF), որի անդամ է, իհարկե, Երևանը: Ես խնդրեցի, որ AIMF- ն անմիջապես մշակի 50 հազար եվրոյի շտապ օգնություն՝ Արցախից տեղափոխվածներին աջակցելու և առողջական ճգնաժամը հաղթահարելու համար: Սա առաջին քայլն է: Ես ընդունեցի նաև Մարի Լու Փափազյանին` ԹՈՒՄՈ-ի տնօրենին, որը, ինչպես գիտեք, գրասենյակ ունի նաև Ստեփանակերտում, և մենք միասին քննարկեցինք այն կապերը, որոնք կարող ենք զարգացնել տարբեր ԹՈՒՄՈ- ների միջև: Միջազգային հարաբերությունների գծով իմ տեղակալ Առնո Նգաչան մշտական կապի մեջ է Փարիզում Հայաստանի դեսպանի, ինչպես նաև Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի երկու համանախագահների հետ:
Ես նաև մտադիր եմ 2021 թվականի սկզբին Փարիզի խորհրդի պատվիրակության հետ այցելել Երևան` մեր համերաշխությունը ցույց տալու և տեսնելու, թե ինչպես կարող ենք էլ ավելի ամրապնդել մեր կապերը»,- ասել է Իդալգոն:
Նմանատիպ նյութեր
1294 դիտում
00:11 03-07-2014
ԵՄ-ն 1,6 միլիարդ եվրոյի ֆինանսական աջակցություն կցուցաբերի Բուլղարիայի բանկային հատվածին
1288 դիտում
23:21 22-12-2023
Փարիզի քաղաքապետը Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությանը Փարիզի Grand Vermeil մեդալն է շնորհել