Ֆիզիկները ստեղծել են առաջին «ձգվողել» հոլոգրամը
Ամերիկացի ֆիզիկները ստեղծել են առաջին «ձգվողել» հոլոգրամը: Այն կարող է ստանալ ցանկացած ձև ձգելու միջոցով: «Մեր հոլոգրամների գունավոր տարբերակները կարող են ունենալ շատ պրակտիկ կիրառում», - ասել են Փենսիլվանիայի համալսարանի ուսանողուհի Ստեֆանիա Մալեկը և նրա գործընկերները:
Առաջին հոլոգրամներն ստեղծվել են 1947 թվականին հունգարացի ֆիզիկոս Դենիս Գաբորի կողմից: Սովորաբար ձայնագրման համար օգտագործվում է լազերային ճառագայթ, որն արտացոլվում է լուսազգայուն մակերեսին:
Չնայած այն հանգամանքին, որ գաղափարը գրեթե 50 տարեկան է, մինչև այսօր գիտնականներին չի հաջողվել հոլոգրամներում պահել մեկից ավելի պատկերներ: Այժմ աշխատանքներն այդ ուղղությամբ են ընթանում: