4630 դիտում
11:53 10-05-2017
Մոսկվան պատերազմ չի ցանկանում Լեռնային Ղարաբաղում. Ռիչարդ Հոգլանդ
Չնայած Ռուսաստանի ու Միացյալ Նահանգների միջեւ առկա հակասությունների, երկու երկրները սերտ համագործակցում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրի շուրջ, «[url=http://www.amerikayidzayn.com/a/3844986.html]Ամերիկայի Ձայն[/url]»-ի հայկական եւ ադրբեջանական ծառայություններին տված բացառիկ հարցազրույցում պատմել է ԵԱՀԿ Մինսկի Խմբի ժամանակավոր համանախագահ դեսպան Ռիչարդ Հոգլանդը.
«Անշուշտ, մեր ազգային շահերը տարբերվում են Ռուսաստանի ազգային շահերից, որովհետեւ մենք ունենք հարաբերությունների տարբեր պատմություն, ունենք տարբեր տեսակետներ մեր մոտեցումներում: Սակայն, տարբեր շահեր ունենալը չի նշանակում, որ մենք չենք կարող աշխատել միասին այս խնդրի շուրջ»:
Դեսպանի խոսքով, Մոսկվան ինչպես Վաշինգտոնն ու Փարիզը, նույնպես ցանկանում է խաղաղության հաստատում Հարավային Կովկասում.
«Ինձ համար միանշանակ է, որ Մոսկվան պատերազմ չի ցանկանում Լեռնային Ղարաբաղում, Մոսկվան չի ցանկանում պատերազմ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ: Դա կապակայունացնի ամբողջ տարածաշրջանը եւ կվնասի Ռուսաստանի շահերին»:
Ռիչարդ Հոգլանդի խոսքով, նույնիսկ ռուս-ամերիկյան հարաբերությունները սուր վատթարացման պայմաններում, բոլոր երեք համանախագահները սերտ համագործակցել են ղարաբաղյան խաղաղ կարգավորման ուղղությամբ.
«Սա մի ոլորտ է, որտեղ մենք կարող ենք ասել, որ Վաշինգտոնի եւ Մոսկվայի միջեւ հարաբերությունները չունեն որեւէ բացասական ազդեցություն»:
Դեսպանի խոսքով, այս պահին միջնորդները փորձում են կողմերի միջեւ լիարժեք բանակցություններ վերսկսել.
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.amerikayidzayn.com/a/3844986.html]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
4352 դիտում
15:17 10-01-2017
Շարունակում ենք խրախուսել նախագահների հանդիպման նկատմամբ հետաքրքրվածությունը. Ռիչարդ Հոգլանդ
7663 դիտում
22:49 13-01-2017
Ցանկացած բռնություն հետաձգում է ԼՂ հիմնախնդրի կարգավորումը. Ռիչարդ Հոգլանդ
5828 դիտում
17:31 11-03-2017
Ապրիլյան պատերազմի տարելիցը պետք է նշանավորվի բանակցությունների վերսկսկմամբ. Ռիչարդ Հոգլանդ
Այս բաժնից
625 դիտում
19:40 10-01-2025
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում
613 դիտում
19:27 10-01-2025
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
880 դիտում
19:03 10-01-2025
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին