211652_close_icon
views-count7612 դիտում article-date 22:49 13-01-2017

Ցանկացած բռնություն հետաձգում է ԼՂ հիմնախնդրի կարգավորումը. Ռիչարդ Հոգլանդ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նորանշանակ համանախագահ Ռիչարդ Հոգլանդն անհամբերությամբ սպասում է տարածաշրջանային այցին` լսելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հակամարտող կողմերի դիրքորոշումները: Այս մասին համանախագահն ասել է [url=https://armenpress.am/arm/news/874410/cankacats-brnutyun-parzapes-hetadzgum-e-lx-himnakhndri.html]«Արմենպրես»[/url]-ին տված հարցազրույցում` նշելով, որ մտադիր է սերտորեն աշխատել Մինսկի խմբի իր գործընկեր համանախագահների հետ՝ խրախուսելու կողմերի կառուցողական ներգրավվածությունը` կարգավորման հետագա ուղին նախանշելու հարցում: [b]-Պարո՛ն Հոգլանդ, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նոր համանախագահ` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ի՞նչ մոտեցումներ ունեք:[/b] -Ես մտադիր եմ սերտորեն աշխատել Մինսկի խմբի իմ գործընկեր համանախագահների հետ՝ խրախուսելու կողմերի կառուցողական ներգրավվածությունը հետագա ուղին նախանշելու հարցում: Իմ մասով ուզում եմ փաստել, որ ԱՄՆ կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ համանախագահ երկրների միջնորդությամբ խաղաղ կարգավորում ապահովելու իր հանձնառությանը: [b]- ՄԽ համանախագահները հունվարի 9-ին տարածած հայտարարության մեջ խուսափեցին հասցեական գնահատականներ տալ դեկտեմբերի 29-ին Չինարի գյուղի մոտ Ադրբեջանի սանձազերծած դիվերսիոն ներթափանցման փորձի վերաբերյալ: Որքանո՞վ են անհասցե հայտարարությունները նպաստում հակամարտության կարգավորմանը:[/b] - Մինսկի խմբի համանախագահները հունվարի 9-ի հայտարարությամբ կողմերին կոչ արեցին ձեռնպահ մնալ ուժի կիրառումից և խստիվ հետևել 2016թ. Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի բարձր մակարդակի հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածություններին: Ցանկացած բռնություն պարզապես հետաձգում է կարգավորումը և երկարաձգում տարածաշրջանի բոլոր ժողովուրդների տառապանքները: Վերջնական նպատակը պետք է լինի խաղաղությունն ու բարեկեցությունը տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար: [b]- Հնարավոր համարո՞ւմ եք Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների ընդգրկումը բանակցային գործընթացում` որպես բանակցող լիարժեք կողմ:[/b] - Անձամբ ես մոտ ապագայում որևէ արմատական փոփոխություն չեմ կանխատեսում: Ուզում եմ շեշտել, որ Համանախագահները նախկինում նշել են, որ մենք հասկանում ենք հակամարտության բոլոր կողմերի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի դիրքորոշումները լսելու կարևորությունը: Իսկ այն, թե այդ դիրքորոշումներն ինչպես են ներառվելու բանակցություններում, մի հարց է, որ Համանախագահները շարունակում են քննարկել կողմերի հետ: [b]-Առաջիկա ամիսներին համանախագահները ծրագրո՞ւմ են այցելել տարածաշրջան:[/b] - Իմ գործընկեր համանախագահները և ես խորհրդակցում ենք տարածաշրջան մեր հաջորդ այցի համար առավել հարմար ժամանակ գտնելու շուրջ: Անձամբ ես, անհամբերությամբ սպասում եմ այդ այցին, որպեսզի կարողանամ լսել բոլոր դիրքորոշումները: [b]-Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում ե՞րբ է ծրագրվում:[/b] - Համանախագահները պատրաստ են աշխատել կողմերի հետ ցանկացած ձևով, որը կարող է տևական կարգավորման հանգեցնել: Մենք շարունակում ենք խրախուսել նախագահներին ու արտաքին գործերի նախարարներին հանդիպել հնարավորինս շուտ՝ շարունակելու հիմնական հարցերի, այդ թվում՝ հրադադարի պահպանման կարևորության և Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների լիարժեք կատարման համար քայլերի ձեռնարկման շուրջ կարևոր քննարկումները:

Նմանատիպ նյութեր