30253 դիտում
23:59 09-05-2017
«21 տարեկան տղան ցկցկում է փողոցում ու դրա համար մե՞նք ենք վճարելու». Փաշինյանը՝ ծառայողական մեքենաների մասին. aravot.am. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ մայիսի 8-ին, Երեւանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը «Ելք» դաշինքի ավագանու թեկնածուների հետ քարոզարշավ իրականացրեց Էրեբունի համայնքում:
Մինչ քարոզարշավը լրագրողների հետ զրույցում նա ցուցադրեց Արցախի պողոտայի եւ Տիգրան Մեծի խաչմերուկում գտնվող մի պարսպապատ տարածք, որը վերածվել էր աղբանոցի:
Մեր հարցին՝ այդքան վա՞տ է վիճակը, ՀՀԿ-ի ավագանու անդամներն ասում են՝ սեւ ակնոցները հանեք, ընդդիմությունը ճանճ է փնտրում, որ փիղ դարձնի՝ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ստեղ սեւ ակնոցով մարդ չկա, ձեր ոչ սեւ օբյեկտիվը պտտեք ու նկարեք»:
Մեր հարցին՝ ձեր ծրագրում Երեւանի քաղաքապետարանի ծառայողական մեքենաները առնվազն 70 տոկոսով կրճատելու դրույթ կա: Ուսումնասիրություն արե՞լ եք, ովքե՞ր են տնօրինում այդ մեքենաները՝ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ հաճախ փողոցով տեսնում են, «մեքենա է անցնում, վրան գրված է՝ Երեւանի քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկման վարչություն, ինչ-որ մի հատ 21 տարեկան տղա մեջը նստած, ինչ-որ մի հատ ռեփ մաքսիմալ ձայնով միացրած, պատուհաններն իջեցրած, գոտին չգցած ցկցկում է փողոցում ու դրա համար մե՞նք ենք վճարելու: Էդ տղաներին ես խորհուրդ եմ տալիս մեքենաները կանգնեցնեն եւ իրերը հավաքեն, որովհետեւ իրենք շուտով պետք է գնան»:
Մանրամասներն՝ [url=http://www.aravot.am/2017/05/02/882748/]այստեղ[/url]
Լուսանկարները Ամիգո Ղուկասյանի և Կարպիս Կետիկյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 161+
161+
Նմանատիպ նյութեր
1225 դիտում
19:03 16-12-2022
Բաքուն հասկացավ, որ միջազգային ճնշման տակ մեծ գին է վճարելու, դրա համար միացրեց գազը. Բեգլարյան