211652_close_icon
views-count6602 դիտում article-date 23:20 09-05-2017

Փրկարարները ապամոնտաժել են երկաթբետոնե կոնստրուկցիայի թուլացած հատվածը

Մայիսի 9-ին, ժամը 12:37-ին 15:26-ին ահազանգ է ստացվել, որ Մոսկովյան փողոցի թիվ 36 շենքի տանիքի ծածկը վնասվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները ֆիքսել են երկաթյա կոնստրուկցիաներով պլաստմասե ծածկի թուլացած հատվածը՝ մոտ 2 քմ: *** Մայիսի 9-ին, ժամը 12:37-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պարոնյան փողոցի թիվ 28ա շենքի («Բելլա Դենտ» ատամնաբուժարանի շենք) տանիքի թիթեղյա ծածկը քամուց թուլացել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն ապամոնտաժել են ծածկի թուլացած հատվածը՝ մոտ 50x30 քմ: *** Մայիսի 9-ին, ժամը 11:06-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կարախանյան փողոցի թիվ 21 շենքի արտաքին պատի (5-րդ և 6-րդ հարկերի միջակայք) երկաթբետոնե կոնստրուկցիայի մի փոքր հատված թուլացել և կախվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները ապամոնտաժել են երկաթբետոնե կոնստրուկցիայի թուլացած հատվածը՝ 15x20 սմ:

Նմանատիպ նյութեր