211652_close_icon
views-count1549 դիտում article-date 21:00 06-03-2017

Փրկարարները հեռացրել են ընկած և թուլացած քարաբեկորները

Այսօր՝ մարտի 6-ին, ժամը 12:02-ին տեղեկություն է ստացվել, որ ս.թ. մարտի 4-ին, ժամը 16:00-ի սահմաններում Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Խնձորուտ թաղամասի թիվ 1 փողոցի թիվ 49 տան հետնամասի մոտակա սարալանջից քարաբեկորներ են ընկնում. առկա է քարաթափման վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ տան հետնամասում գտնվող 30 մ բարձրության սարալանջից քարաբեկոր (մոտ 0,8 խմ) է պոկվել և ընկնելով հարվածել տան պատին՝ առաջացնելով մեծ ճաքեր. առկա է ևս երկու քարաբեկորների ընկնելու վտանգ: Փրկարարները հեռացրել են ընկած և թուլացած քարաբեկորները:

Նմանատիպ նյութեր