211652_close_icon
views-count13635 դիտում article-date 13:58 09-05-2017

Նախագահ Սերժ Սարգսյանը Արցախում մասնակցում է տոնական միջոցառումներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաք Ստեփանակերտում և Շուշի քաղաքում մասնակցում է Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման 25-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին: Հանրապետության Նախագահը Արցախի իշխանությունների, ՀՀ կառավարական պատվիրակության անդամների, արցախահայության և տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Արցախ ժամանած հյուրերի հետ առավոտյան Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից տոնական միջոցառման մասնակիցների հետ հանդիսավոր քայլերթով այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայրենական մեծ պատերազմում զոհվածների ու Արցախյան ազատամարտի նահատակների հիշատակին: Տոնական միջոցառումների շրջանակներում Սերժ Սարգսյանը այցելել է նաև Շուշի՝ ծաղիկներ դրել Տանկ-հուշարձանի պատվանդանին, այնուհետև Վազգեն Սարգսյանի արձանի մոտ հարգանքի տուրք է մատուցել նրա հիշատակին: Հանրապետության Նախագահը ներկա է գտնվել Շուշիի Վ.Սարգսյանի անվան հրապարակում կազմակերպված տոնական համերգին, դիտել «Արվեստների և արհեստների քաղաք» ցուցահանդեսը: Տոնական միջոցառումներն Արցախում շարունակվում են:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+

Նմանատիպ նյութեր