«Գազի Հովոն» որոշել է դարձյալ մտնել ընտրական մրցապայքարի մեջ. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Երկարատև խմորումներից հետո Հովիկ Աբրահամյանի երբեմնի հակառակորդ Հովհաննես Ղազարյանը (Գազի Հովո) որոշել է դարձյալ մտնել նախընտրական պրոցեսի մեջ: Մասնավորապես, Ղազարյանի որդիներից մեկը՝ Հակոբ Ղազարյանը, որոշել է առաջադրվել Արտաշատի քաղաքապետի՝ հունիսին կայանալիք ընտրություններում:
Թե այս անգամ ինչպես կվարվեն Ղազարյանները, դեռ հայտնի չէ, սակայն Հովհաննես Ղազարյանը նախօրեին լրատվամիջոցներից մեկին ասել էր, որ իրենք Աբրահամյանների հետ արդեն բարիշել են, և ամեն ինչ անցյալում է»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]