4987 դիտում
09:41 09-05-2017
Շուշան Սարդարյանը կլինի և ԱԺ-ում, և կառավարությունում. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Սարդարյանը մեզ հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե արդյոք ազատվե՞լ է վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդականի պաշտոնից՝ նշեց. «Դեռ ժամանակը չի, կխոսենք այդ մասին»։
Շուշան Սարդարյանը Կարեն Կարապետյանի վարչապետ նշանակվելուց հետո «Գազպրոմ Արմենիա» ընկերության մամուլի քարտուղարի պաշտոնից տեղափոխվեց կառավարություն՝ որպես վարչապետի խորհրդական: Նրա գործառույթն իրականում զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ կապ ապահովելն էր: Կառավարության պաշտոնական կայքում վարչապետի հիմնական խորհրդականների ցանկում Շուշան Սարդարյանի անունը բացակայում է, քանի որ նա հանդիսանում է վարչապետի խորհրդական հասարակական հիմունքներով: Սա այն լուծումն է, որը հնարավորություն է տալիս Շուշան Սարդարյանին լինել և՛ ԱԺ-ում, և՛ կառավարությունում:
Իսկ եթե ավելի խորը նայենք այս հարցին, ապա վարչապետ Կարեն Կարապետյանին առաջիկայում էլ խորհրդարանի հետ կապն ապահովող ներկայացուցիչ է հարկավոր՝ առաջին ձեռքից ԱԺ-ում կատարվող զարգացումների մասին տեղեկատվություն փոխանցելու համար, ինչպես նաեւ հակառակը՝ կառավարության դիրքորոշումը ԱԺ-ի ՀՀԿ-ականներին փոխանցող:
Այնպես որ, Շուշան Սարդարյանի գործառույթն ավելի լուրջ է, քան կարող է թվալ առաջին հայացքից որպես ԱԺ պատգամավոր եւ վարչապետի խորհրդական համատեղությամբ: Բայց ԱԺ պատգամավոր-վարչապետի խորհրդական դժվար է հիշել, որ ինչ-որ մեկը եղել է առ այսօր»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
9314 դիտում
23:57 24-07-2017
Գալուստ Սահակյանն ու Շուշան Սարդարյանը առաջարկում են օրենքով սահմանել «մոլեխաղ» եզրույթը
19025 դիտում
17:56 01-04-2020
Մահացել է օպերային թատրոնի երգչախմբի երգչուհի Աննա Սարդարյանը. նրա մոտ թոքաբորբ է հայտնաբերվել
2833 դիտում
18:10 15-12-2020
Նարեկ Սարդարյանը, ով հուլիսին անզգուշորեն հատել էր Ադրբեջանի սահմանը, այսօր վերադարձվել է ՀՀ. Վարչապետի խոսնակ
Այս բաժնից
1222 դիտում
08:51 20-11-2024
Հարսանեկան նվերներ, վարկ, ժառանգություն. ի՞նչ է հայտարարագրել ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը. «Ժողովուրդ»