211652_close_icon
views-count9157 դիտում article-date 19:04 08-05-2017

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հայտարարում է ընդունելություն

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ 2017 թվականից Դիլիջան տեղափոխվող Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հայտարարում է ընդունելություն՝ ավանգ դպրոցի 10, 11 և 12-րդ դասարանների համար։ Կրթությունն իրականացվում է «Այբ» կրթական հիմնադրամի հետ համագործակցությամբ՝ «Արարատյան բակալավրիատ» հայալեզու և միջազգայնորեն ճանաչված կրթական ծրագրով։ Ամբողջովին նոր, միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող վարժարանում ստեղծված են հրաշալի պայմաններ՝ ուսումնառության և ժամանցի համար։ Մասնավորապես՝ սաները տեղավորվելու են 3-4 հոգանոց, ջեռուցվող, օդափոխվող, առանձին լոգասենյակներով հարմարավետ սենյակներում։ Վարժարանում գործում են ժամանակակից վարժասարքերով հագեցած մարզադահլիճներ, կառուցված են լողավազան, ֆուտբոլի, բասկետբոլի և մեծ թենիսի խաղահրապարակներ։ Մատուցվելու է որակյալ սնունդ՝ բարձրակարգ ճաշարանում։ Վարժարանը հոգում է սաների կեցության, սննդի և հագուստի ծախսերը։ Կրթական պրոցեսը տևելու է երկուշաբթիից-ուրբաթ։ Հանգստյան օրերին սաները կարող են մեկնել տուն, կամ մնալ վարժարանում։ Վարժարան ընդունվել ցանկացող պատանիները մայիսի 10-ից հունիսի 10-ը պետք է ներկայացնեն դիմում։ Այն կարելի է ներկայացնել նաև առցանց՝ ներբեռնելով դիմումի օրինակը, լրացնելով այն և ուղարկելով [email protected] էլեկտրոնային հասցեին։ [url=http://www.mil.am/hy/news/4756](ՆԵՐԲԵՌՆԵԼ ԴԻՄՈՒՄԻ ՕՐԻՆԱԿԸ)[/url] Քննություններ հանձնելուց առաջ թեկնածուներն անցնում են բժշկական հետազոտություն, որն ԱՆՎՃԱՐ Է։ Բժշկական հետազոտության արդյունքներով ոչ պիտանի ճանաչված դիմորդները չեն կարող մասնակցել ընդունելության քննություններին: Ընդունելության քննությունները հանձնում են մրցութային կարգով, հետևյալ առարկաներից. Ֆիզիկական պատրաստություն Հայոց լեզու Մաթեմատիկա Քննությունների ավարտին հանձնաժողովը դիմորդի հետ անցկացնում է նաև հարցազրույց։ Քննությունների հանձնման հետ կապված հավելյալ տեղեկություններ (անհրաժեշտ փաստաթղեր, տեղ, ժամ) հայտնում է հանձնաժողովը։ Հասցե՝ Երևան, Հալաբյան 44 Էլ. հասցե՝ [email protected] Հեռ.՝ /010/ 35 39 15, 34 48 44, 34 56 36, կամ թեժ գիծ՝ 1-28

Նմանատիպ նյութեր