211652_close_icon
views-count3577 դիտում article-date 13:21 08-05-2017

Հայաստանը մտադիր չէ երկրում նոր օտարերկրյա ռազմաբազա բացել, այդ թվում՝ ռուսական. Վիգեն Սարգսյան

Հայաստանը չի ծրագրում իր տարածքում նոր օտարերկրյա ռազմաբազաներ բացել, այդ թվում՝ ռուսական, սակայն ծրագրում է արդիականացնել Գյումրիում տեղակայված ՌԴ ռազմաբազան։ Այդ մասին Interfax գործակալությանը տվա հարցազրույցում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։ «Ներկա պահին հաստատ նման քննարկումներ չեն ընթանում։ Մենք ռուսական կողմից նման հայց չունենք»,-համապատասխան հարցին արձագանքել է ՀՀ Պնախարարը։ Նրա խոսքով՝ Գյումրու ռուսական բազան «մեծ նշանակություն ունի»։ «Կոնկրետ թեմաներ կան, ուղղություններ, և համատեղ աշխատանքի արդյունքում կարող են ի հայտ գալ համագործակության նոր ձևեր»,-ասել է Վ. Սարգսյանը՝ հավելելով, որ խոսքը, մասնավորապես, գնում է ՀՕՊ ոլորտում համագործակցության մասին։ Նա հավելել է, որ ապրիլին Մոսկվայում կայացած միջազգային կոնֆերանսի շրջանակներում ՌԴ Արդյունաբերության ու առևտրի նախարար Դենիս Մանտուրովի հետ հանդիպում է անցկացվել. «Կայացել է հայ-ռուսական արդյունաբերական կոնֆերանս։ Ներկայացրել ենք ռազմաարդյունաբերական համալիրի ոլորտից մեր արտադրողներին, որպեսզի նրանք կարողանան առանց միջնորդների պայմանավորվել համատեղ գործունեության մասին»։

Նմանատիպ նյութեր