Սոցիալիստ-պատգամավոր Կորին Էրելը մահացել է Մակրոնի հանրահավաքի ժամանակ
Սոցիալիստ-պատգամավոր Կորին Էրելը մահացել է Ֆրանսիայի նախագահի թեկնածու Էմանուել Մակրոնի հանրահավաքի ժամանակ: Այս մասին գրում է Газета-ն:
50-ամյա Էրելը ակտիվիստների հետ հանդիպման ժամանակ ընկել ուշագնաց է եղել: Նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ և մահացել է:
« 2007 թվականից նա Խորհրդարանի անդամ էր և իրեն լիովին նվիրել էր այդ աշխատանքին` միևնույն ժամանակ ժողովրդին շատ մոտ լինելով», -հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: