Բուլղարիայի նախագահական ընտրություններում հաղթել է սոցիալիստ թեկնածուն
Բուլղարիայում կայացած նախագահական ընտրություններում հաղթանակ է տարել Բուլղարիայի սոցիալիստական կուսակցությունից առաջադրված թեկնածու, գեներալ Ռումեն Ռադևը, հաղորդում է Tass-ը։
Ռուդևի հաղթանակի մասին հայտարարվել է երկրի ԿԸՀ-ի կողմից քվեաթերթիկների 99.33% հաշվարկը կատարելուց հետո։
Ռադևի օգռին է քվեարկել ընտրողների 59,35%-ը, իսկ նրա մրցակից՝ «Քաղաքացիներ՝ Բուլղարիայի եվրոպական զարգացման» կուսակցությունից առաջադրված թեկնածու Ցեցկա Ցաչևային ձայն է տվել ընտրողների 36,17%-ը։
Իշխող «Քաղաքացիներ՝Բուլղարիայի եվրոպական զարգացման» կուսակցությունն արդեն ընդունել է իր թեկնածուի պարտությունը։ Իր հերթին, երկրի վարչապետ Բոյկո Բորիսովը, ով նաև կուսակցության առաջնորդն է, հայտարարել է, որ առաջիկայում հրաժարական կտա պաշտոնին։