1457 դիտում
23:23 26-04-2014
Ես հայ և սոցիալիստ լինելու պատճառով եմ բանտում. Սևան Նիշանյան. Ermenihaber.am
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանարպետական» կուսակցության կալանավայրերի մոնիթորինիգի հանձնաժողովի անդամ Նուրեթթին Դեմիրը այցելել է պոլսահայ գրող և լեզվաբան Սևան Նիշանյանին, ով պատիժ է կրում Իզմիրի Ալիաղա բանտում, գրում է [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=4&cur_news=1623]Ermenihaber.am[/url] կայքը:
Թուրքական «Դեմոկրատ հաբեր» լրատվական կայքը փոխանցում է, որ մենախցում Նիշանյանն իր օրերն անցկացնում է շատ վատ պայմաններում: Նա իրեն զգում այնպես, «ասես ստերիլ միջավայրում փաթեթավորած լինի»:
Դեմիրի հարցին, թե ինչու է բանտում հայտնվել, Նիշանյանը հետևյալ կերպ է պատասխանել. «Լեզուս ատամներիս արանքում չեմ կարողանում պահել: Բյուրոկրատիայի հետ հարաբերություններս երբեք լավ չեն եղել: Եթե կարճ ասեմ, ապա սոցիալիստ եմ, հայ եմ և կտրուկ: Իմ այս յուրահատկությունների պատճառով բազմաթիվ դատական հայցեր են ներկայացվել իմ դեմ: Եթե մեկ ուրիշի պարագայում դրանք կանտեսվեին, իմ դեպքում հանցագործություն է համարվում»:
Մանրամասները՝ [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=4&cur_news=1623]այստեղ[/url]:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1045 դիտում
22:02 27-11-2024
«Հայերեն գրություններ ավելացնելու» կեղծ թեզը պարբերաբար կիրառվում է Դադիվանքի նկատմամբ
757 դիտում
21:21 27-11-2024
Երևանի քաղաքապետն այցելել է Լոս Անջելեսի տրանսպորտի կառավարման կենտրոն
958 դիտում
21:08 27-11-2024
ՆԳ նախարարն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավարին