Ուսեյն Բոլտ. Ցանկանում եմ աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը դառնալ
Օլիմպիական 8-ակի չեմպիոն Ուսեյն Բոլտը պատմել է ֆուտբոլում իր մտադրությունների մասին:
«Ցանկանում եմ աշխարհի լավագույն 50 ֆուտբոլիստներից մեկը դառնալ, եթե պարբերաբար խաղալու հնարավորություն ունենամ: Ցանկանում եմ հարձակվող լինել, որը ամեն մրցաշրջանում 20-ական գոլ կխփի:
Ես սիրու մ եմ այդ մարզաձևը, և վաղուց եմ դրա մասին մտածում: Վերջին ամիսներին ես մի քանի ակումբների հետ եմ զրուցել, հնարավորություններ կային, սակայն առայժմ կոնկրետ ոչինչ չկա: Տեսնեն, թե ինչ կլինի:
Ես արդեն երիտասարդ չեմ, սակայն կարծում եմ, որ կկարողանամ 4 տարի խաղալ», ասել է Բոլտը:
Ավելի վաղ նշվել է, որ ճամայկացի լեգենդար վազորդը մարզվելու է Դորտմունդի «Բորուսիայի» հետ: