211652_close_icon
views-count18877 դիտում article-date 23:30 05-05-2017

Սանկտ Պետերբուրգի նահանգապետը շրջել է գիշերային Երևանում. Հյուսիսային պողոտայում կազմակերպվել է համերգ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի հետ միասին ներկա է գտնվել «Սանկտ Պետերբուրգի օրերը Երևանում» ծրագրի շրջանակում մայրաքաղաքի Հյուսիսային պողոտայում կազմակերպված համերգին, որի ընթացքում ելույթ է ունեցել պետերբուրգյան «BILLY՚s BAND» խումբը: Հարկ է նշել, որ բազմաժանր այս երաժշտախումբն արդեն 15 տարի ակտիվ գործունեություն է ծավալում՝ հանդես գալով աշխարհի տարբեր երկրներում: Համերգային ծրագիրը մեկտեղել էր բլյուզի, ջազի ու ռոքի սիրահարներին: Այնուհետ Երևանի քաղաքապետի ուղեկցությամբ Սանկտ Պետերբուրգի նահանգապետը շրջել է գիշերային Երևանում: Շնորհակալություն հայտնելով ջերմ հյուրընկալության ու գիշերային Երևանն անձամբ ներկայացնելու համար, Գեորգի Պոլտավչենկոն նշել է, որ գիշերային Երևանն իսկապես յուրօրինակ հմայք ունի, որի մեջ ամբողջացած է Երևանի գեղեցկությունը, ջերմությունն ու հյուրընկալությունը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր