211652_close_icon
views-count3491 դիտում article-date 18:30 05-05-2017

Դիտարկման սարքերի շնորհիվ թշնամու յուրաքանչյուր շարժ գտնվում է մեր վերահսկողության տակ. Լևոն Մնացականյան

Այսօր՝ մայիսի 5-ին, տեղի է ունեցել ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի մամլո ասուլիսը, որի ընթացքում ներկայացվել են պաշտպանության բանակում վերջին շրջանում իրականացված աշխատանքները: Պաշտպանության նախարարը պատասխանել է նաև լրագրողների հարցերին: Մասնավորապես, «Արցախպրես»-ի թղթակցի այն հարցադրմանը, թե առաջնագիծն ինչքանով է ապահովված դիտարկման սարքավորումներով, Լ. Մնացականյանը նշել է, որ այն ապահովված է ամբողջությամբ, և թշնամու յուրաքանչյուր շարժ գտնվում է մեր վերահսկողության տակ: «Այսօր էլ աշխատանքներն ընթացքի մեջ են: Վստահությամբ կարող ենք ասել, որ առաջնագծում և խորքում դիտարկման սարքերի շնորհիվ գիշերային պայմաններում թշնամու յուրաքանչյուր շարժ լրիվությամբ վերահսկվում է մեր կողմից, իսկ ցերեկային պայմաններում դրա անհրաժեշտությունը չկա, որովհետև անզեն աչքով իրականացնում ենք այդ դիտարկումները: Ցերեկային ժամերին մեր հիմնական ուղղություններում ևս տեխնիկական միջոցներ են տեղադրվել, և այդ աշխատանքները համարում ենք շարունակական»,- ասել է ԱՀ պաշտպանության նախարարը: [url=http://artsakhpress.am/arm/news/66067/ditarkman-sarqeri-shnorhiv-tshnamu-yuraqanchyur-sharzh-gtnvum-e-mer-verahskoxutyan-tak-levon-mnacakanyan.html]Artsakhpress.am[/url]

Նմանատիպ նյութեր