211652_close_icon
views-count8036 դիտում article-date 22:29 04-05-2017

Կոալիցիոն բանակցությունները ավարտված են. ՀՀԿ

Հայ հեղափոխական դաշնակցության և Հանրապետական կուսակցության միջև կոալիցիոն բանակցությունները ավարտված են։ Այդ մասին այսօր՝ մայիսի 4-ին, ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին հայտնել է ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։ «Կոալիցիոն բանակցությունները ավարտված են, փաստաթուղթը առաջիկա օրերին կհրապարակվի»,- նշել է Շարմազանովը՝ հավելելով, որ փաստաթուղթը կոչվելու է կոալիցիոն համաձայնագիր։ «ՀՅԴ-ն և ՀՀԿ-ն 2017-2022 թվականների համար կնքելու են կոալիցիոն համաձայնագիր»,- ասել է նա՝ նշելով, որ պաշտոնների հարցերը դեռ չեն քննարկել։ Շարմազանովը նաև չբացառեց, որ նոր Ազգային ժողովում մշտական հանձնաժողովների թիվը կարող է նվազել։ «Չեմ բառացում, որ հանձնաժողովների քանակը կքննարկվի։ Եվ դա տրամաբանական է, քանի որ 131 պատգամավորների թիվը կրճատվել է, ունենք 105 պատգամավոր, և հնարավոր է, որ 12-ի փոխարեն ավելի քիչ հանձնաժողովներ լինեն»։

Նմանատիպ նյութեր