350 ձիաուժ հզորությամբ Lada Vesta-ն փորձարկումներ է անցնում կայանալիք ավտոմրցավազքից առաջ
Այս տարի Ռուսաստանի Դաշնությունում անցկացվող ավտոմրցավազքին կմասնակցի 350 ձիաուժ հզորությամբ Lada Vesta-ն, որը համապատասխանում է TCR International Series-ի պահանջներին:
Սպորտային ավտոմեքենան փորձարկումներ է անցել «АвтоВАЗа»-ի մրցուղում, որը գտնվում է Սամարայի շրջանի Սոսնովկա գյուղում:
Առջևի քարշակով ավտոմեքենան հագեցած է 2,0 լ ծավալով շարժիչով, որը 350 ձիաուժ հզորություն է ապահովում:
Lada Vesta-ն կմասնակցի ավտոմրցավազքին, որը տեղի է ունենալու առաջիկա հանգստյան օրերին, իսկ մեքենան կվարի ավտոսպորտի 14-ակի չեմպիոն Կիրիլ Լադիգինը:
Ավտոմրցավազքը կկայանա Չեչնիայում: