4099 դիտում
14:02 04-05-2017
Գազալցակայաններում անվտանգության պահպանումը և ծառայությունների որակը խիստ անբավարար է. վարչապետ
Գազալցակայաններում գազաբալոնների պայթյունների դեպքերը պայմանավորված են թերի վերահսկողությամբ։ Այս մասին այսօր կառավարության նիստի ընթացքում ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը՝ անդրադառնալով գազալցակայաններում առկա թերություններին:
«Գազալցակայանների կողմից տեխնիկական անվտանգության պահպանումը և մատուցվող ծառայությունների որակը գնահատում ենք խիստ անբավարար»,- ասաց վարչապետը:
Նրա խոսքով՝ խիստ մտահոգիչ է այն փաստը, որ մինչ օրս գազալցակայաններում առկա չէ տրամադրվող մթնոլորտային ճնշման թույլատրելի չափը խախտելու դեպքերի կանխարգելման գործուն համակարգ:
«Հաշվի առնելով խնդրի կարևորությունը՝ հանձնարարում եմ ՀՀ արտակարգ իրավիճակների և տնտեսական զարգացման և ներդրումների նախարարներին մեկամսյա ժամկետում համատեղ ամփոփել նշված ոլորտում տեսչական ստուգումների արդյունքները և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ առկա խնդիրների լուծման վերաբերյալ»,- ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը:
Նմանատիպ նյութեր
2646 դիտում
15:10 05-11-2019
Հիմա Նիկոլը փոխանակ մեր ժողովրդի կյանքի որակը բարձրացնելու, բարձրացրել է միայն իրա ու իրա թայֆայի կյանքի որակը
1250 դիտում
12:15 17-03-2022
Քրիստիննե Գրիգորյանն այցելել է «Աբովյան» ՔԿՀ. շենքային պայմանները խիստ անբավարար են, որոշ խցերում խոնավ է
28109 դիտում
21:00 09-04-2020
Մայիսի 1-ից գազալցակայաններում խաղային ավտոմատներ չեն լինի․ վարչապետ
Այս բաժնից
742 դիտում
18:06 25-11-2024
Կայացել է Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստը