211652_close_icon
views-count5965 դիտում article-date 22:45 03-05-2017

Քարաթափում Ախթալա քաղաքում

Մայիսի 3-ին, ժամը 16:40-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Ախթալա լեռնահարստացուցիչ կոմբինատ ՓԲԸ-ի հանքի 140-րդ հորիզոնի մոտակայքում տեղակայված պայթուցիկների պահեստի պահակատան տանիքի վրա տեղի է ունեցել քարաթափում: Դեպքի վայր է մեկնել Ախթալայի հերթապահ լեռնափրկարար ջոկատը: Պարզվել է, որ քարաթափման հետևանքով ամբողջությամբ վնասվել է պահակակետը (մոտ 9 քմ), հանքավայրի աշխատակից Գ. Ս.ը արգելափակվել է պահակակետում և ստացել թեթև մարմնական վնասվածքներ: Լեռնափրկարարները պահակակետից դուրս են բերել Գ. Ս.-ին, ով հոսպիտալացվել է Ալավերդու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Նմանատիպ նյութեր