211652_close_icon
views-count11256 դիտում article-date 09:47 03-05-2017

Արփինե Հովհաննիսյանը կնշանակվի ԱԺ փոխնախագահ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից և կվերցնի ԱԺ մանդատը և, անխոս, կզբաղեցնի ԱԺ փոխնախագահի պաշտոնը: Թեև նրա անունը շրջանառվում է նաև ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար: Երեկ, երբ Արփինե Հովհաննիսյանի ԱԺ գնալը վերջնականապես հստակեցվեց, ակտիվացան քննարկումները, թե ով է լինելու արդարադատության նոր նախարարը: Շրջանառվող անունները դեռ շատ չեն: Ամենահավանականը համարվում է ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ներկայումս Սերժ Սարգսյանի խորհրդական Գևորգ Կոստանյանը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր