Հրդեհ Դոնեցկում. վնասվել է գազատարը
                        Երեկ  կրակոցների արդյունքում երկու հրդեհ է  բռնկվել ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում: Տուժել է մեկ մարդ: Այս մասին գրել է РИА Новости-ն:
«Պայթյունի հետևանքով տուժել է տանտերրը` ծնված 1976 թ:  Նա հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել»,- ասել է Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը:
Ըստ նախնական տվյալների` կրակոցների հետևանքով նաև գազատար է վնասվել:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

