211652_close_icon
views-count2681 դիտում article-date 11:03 02-05-2017

Թրամփը հույս ունի, որ Չիանաստանը կօգնի ավելացնել ճնշումները Հյուսիային Կորեայի վրա. «Ամերիկայի ձայն»

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ Չիանաստանը կօգնի ավելացնել ճնշումները Հյուսիային Կորեայի վրա՝ ստիպելով Փհենյանին դադարեցնել միջուկային ծրագրի զարգացումը: Անդրադառնալով վերջին օրերին Փհենյանի կողմից իրականացրած միջուկային ու հրթիռային ծրագրերի անհաջող փորձարկումներին՝ Թրամփը հայտարարել է, որ Հյուսիային Կորեան, ի վերջո, կհասնի հաջողության, «որը չպետք է թույլատրել»: Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մքմասթերը շաբաթ օրը FOX հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել էր, որ Փհենյանի վերջին հրթիռային փորձարկումը ակնհայտ առհամարանք էր՝ ուղղված միջազգային հանրությանը: Նրա կարծիքով հարկավոր է խստացնել Հյուսիսային Կորեայի հանդեպ ներկայիս պատժամիջոցները և անհրաժեշտության դեպքում՝ պատրաստ լինել դիմելու ռազմական գործողությունների: Թրամփը հրաժարվել է մեկնաբանել Փհենյանի ձախողված հրթիռային փորձարկումների հետ ԱՄՆ-ի հավանական առնչությունը: Աղբյուրը՝ «[url=http://www.amerikayidzayn.com/a/3833296.html]Ամերիկայի ձայն[/url]»:

Նմանատիպ նյութեր