4414 դիտում
13:50 23-06-2017
ԱՄՆ-ն կոչ է արել Չինաստանին ավելացնել ճնշումները Հյուսիսայի Կորեայի վրա. «Ամերիկայի ձայն»
Վաշինգտոնում կազմակերպված տարածաշրջանային անվտանգության հարցերով քննարկումների շրջանակներում ԱՄՆ-ն կոչ է արել Չինաստանին ավելի հաստատակամ գտնվել Հյուսիային Կորեայի դեմ տնտեսական և դիվանագիտական ճնշումների կիրառման ուղղությամբ, սակայն ռազմական վերլուծաբանների կարծիքով Չինաստանը դժվար գնա կոշտ քայլերի՝ հաշվի առնելով Փհենյանի և Պեկինի ռազմավարական հարաբերությունները: Այս մասին գրում է «Ամերիկայի ձայնը»:
ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը և ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Սթիվ Մաթիսը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ընդգծել են, որ Հյուսիային Կորեան շարունակում է ԱՄՆ-ի համար լուրջ սպառնալիք հանդիսանալ:
«Մեր խորին համոզմամբ, հանուն տարածաշրջանային անվտանգության՝ Չինաստանը պարտավոր է ավելացնել տնտեսական և քաղաքական ճնշումները Փհենյանի վրա: Փողերի լվացման, կիբեր հանցագործությունների և այլ ճանապարհներով Հյուսիային Կորեան գտնում է ուղիներ իր ռազմական ծրագրերի ֆինանսավորման համար: Մենք պետք է ավելացնենք մեր ջանքերը այս և այլ ֆինանսական աղբյուրները բացահայտելու և կասեցնելու ուղղությամբ: ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ երկրները ջանք չեն խնայում այս ուղղությամբ: Հույս ունենք, որ Չիանաստանը նույնպես կմիանա այդ երկրներին»,- հայտարարել է Թիլերսոնը:
Չինաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ Չինաստանը անում է առավելագույնս Հյուսիային Կորեայի հանդեպ պատժամիջոցների կիրառման հարցում:
«Չինաստանը ջանք չի խնայել Կորեական թերակղզու ապամիջուկայնցման ուղղությամբ՝որդեգրելով բավականին պրոակտիվ և կառուցողական դիրքորոշում: Ցանկանում եմ կրկնել, որ վերջին շրջանում Փհենյանի հետ բանակացություններում ստեղծված լարվածության նվազեցմանն ուղղված մենք արել և անում ենք հնարավորինս ամեն ինչ: Մենք փորձում ենք լսել բոլոր առաջարկները, և ակնկալում ենք մյուս երկրների աջակցությունն ու ըմբռնումը:»
Փհենյանը Վաշինգտոնում կազմակերպված քննարկումների օրակարգում էր հայտնվել այն բանից հետո, երբ ամերիկացի ուսանող Օթթո Վարմբիերը, որը ավելի քան մեկ տարի գտնվում էր հյուսիսկորեական բանտում, կոմայի մեջ վերադարձվել էր իր ընտանքին և մահացել ԱՄՆ-ում օրեր առաջ:
Աղբյուրը՝ [url=https://www.amerikayidzayn.com/a/3911978.html]«Ամերիկայի ձայն»[/url]:
Նմանատիպ նյութեր
2678 դիտում
11:03 02-05-2017
Թրամփը հույս ունի, որ Չիանաստանը կօգնի ավելացնել ճնշումները Հյուսիային Կորեայի վրա. «Ամերիկայի ձայն»
5557 դիտում
14:09 09-11-2017
Թրամփը Ռուսաստանին ու Չինաստանին կոչ է արել «սանձել» Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագիրը
10441 դիտում
11:46 10-06-2017
ԱՄՆ-ի կոնգրեսականները կոչ են անում ավելացնել Հայաստանին տրամադրվող օգնությունը․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3235 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2248 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը