211652_close_icon
views-count5627 դիտում article-date 09:52 02-05-2017

Փաստաբան Տիգրան Աթանեսյանին ոչ ուղղակիորեն 50 հազար դոլար են առաջարկել ծեծկռտուքի թեման փակելու համար. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Փաստաբան Տիգրան Աթանեսյանին ոչ ուղղակիորեն 50 հազար դոլար են առաջարկել նախօրեին իրենց վրա կատարած հարձակման գործը «փակելու» համար: Այս մասին «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Աթանեսյանը: «Դեպքից հետո շատ պատահական վայրում շատ «պատահական» անձի կողմից եղավ այդ առաջարկը, ինչը ես պատահականություն չեմ համարում: Ես առհասարակ պատահականություններին չեմ հավատում: Սակայն բոլոր այդ առաջարկներն ու գաղափարները հենց տեղում մերժվեցին: Դրանք ինձ համար անընդունելի են»,- ասաց Աթանեսյանը: Փաստաբանի խոսքով՝ իրենք հետևողական են լինելու, որպեսզի մեղավորները պատասխանատվության ենթարկվեն»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր