28076 դիտում
15:26 01-05-2017
Մենք չունենք շոու բիզնես, մեզ մոտ ավելի շատ բոշի բիզնես ա. Էդգար Գևորգյան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. EXCLUSIVE.am
EXCLUSIVE.am-ը ներկայացնում է երիտասարդ երգիչ՝ Էդգար Գևորգյանի հարցազրույցը սպասելիք նորությունների մասին: Այս հարցազրույցում երգչի երկրպագուները կիմանան ավելին Էդգարի մասին: Մենք նաև ներկայացնում ենք ֆոտոշարք, որը համատեղ համագործակցություն է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի և [url=https://web.facebook.com/exclusivearmenia/?_rdc=1&_rdr]EXCLUSIVE.am[/url]-ի հետ:
[b]- Վերջին տեսահոլովակը մեծ աղմուկ բարձրացրեց և կարծես սիրվեց հանրության կողմից: Սա նաև Ձեր երգարվեստում նոր ոճ էր, որում դուք հանդես եկաք: Կխնդրեմ խոսեք տեսահոլովակի և երգի ստեղծման ու արձագանքների մասին:
[/b]
- Համամիտ եմ, վերջին աշխատանքս սիրվեց և վերջ դրեց այն հիմար խոսակցություններին, որոնք կապված էին իմ երգեցողության հետ: Բայց մինչ այդ, ես արդեն ներկայացել էի ժողովրդական երգով և տեսահոլովակով, պարզապես վերջինը ավելի շատ սիրվեց, իսկ այդ ամենը չէր լինի առանց լավ երգի և այն թիմի, որոնց հետ աշխատեցի, պարզապես կասեմ՝ հպարտ եմ, որ ստեղծեցինք նման գեղեցիկ և մնայուն աշխատանք:
[b]- Ի՞նչ նորություններ սպասենք առաջիկայում:
[/b]
- Առաջիկայում կլինեն նորություններ, իսկ ամռանը կներկայացնեմ նոր տեսահոլովակ
[b]- Էդգար, միասին ներկայացրել ենք ֆոտոշարք, որտեղ տարբեր կերպարներով եք հանդես եկել, որպես առաջին համագործակցություն՝ կխնդրեմ՝ կիսվեք տպավորություններով:
[/b]
- Ստացա շատ դրական տպավորություն, հետաքրքիր և պարզ, հույս ունեմ՝ առաջիկայում կրկին կներկայացնենք ֆոտոշարք, բայց արդեն ուրիշ ոճում։
[b]- Ինչպիսի՞ ֆոտոշարքերում չեք նկարահանվի:
[/b]
- Չեմ մտածել այդ մասին, բայց հիմա մտածում եմ ու չեմ կարող ասել, քանի որ ամեն ինչ ներկայացնելու ձևից ա կախված։
[b]-Դուք, որպես երգիչ, ով մաս է կազմում նաև հայկական շոու բիզնեսում և նաև նկարահանվում եք Ձեր տեսահոլովակներում, որպես գլխավոր հերոս, համարձակ համարո՞ւմ եք Ձեզ:
[/b]
- Ես բազմիցս ասել եմ՝ մենք չունենք շոու բիզնես, մեզ մոտ ավելի շատ բոշի բիզնես ա. չկա ձեռագիր, չկա ճաշակ, և ես երբեք այդ «շոու-բիզնես» ասվածի մեջ չեմ եղել ու չեմ լինի, իսկ ինչ առնչվում է համարձակությանս, այո՛, համարձակ եմ, եթե համարձակ չլինեի, չէի անի այն, ինչ անում եմ:
[b]- Հոգու և ֆիզիկականանի մերկությունը, ըստ Ձեզ, և արդյո՞ք կնկարահանվեք բաց տեսարանններում, գեղեցիկ մատուցմամբ:
[/b]
-Մարմնի մերկությունը կհասկանամ, բայց հոգունը՝ երբեք, մերկ հոգին կունենա բազում խոցող, իսկ մերկ մարմինը խոցում ա, բայց չի խոցվում:
Էդգարը մեզ հետ զրույցն ավարտեց հետևյալ մաղթանքով՝ «Վերջում չեմ ավելացնի, այլ կմաղթեմ մեր երկրին խաղաղություն, իսկ մեր քաջ տղաներին էլ անփորձանք ծառայություն»:
Նյութը և լուսանկարները՝ ԷՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
3622 դիտում
09:15 23-10-2024
Սյուզաննա Մելքոնյանը հաղթել է Voice of Turan երգի միջազգային մրցույթում