Վենեսուելայի նախագահը բողոքի ցույցերի ֆոնին բարձրացրել է նվազագույն աշխատավարձը միանգամից 60%-ով
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կիրակի հայտարարել է զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին երկրում նվազագույն աշխատավարձը միանգամից 60%-ով բարձրացնելու մասին, հայտնում է [url=https://ria.ru/world/20170501/1493419904.html]РИА Новости[/url] կայքը:
Մայիսի 1-ից նվազագույն աշխատավարձը կլինի 65.021 բոլիվար՝ 40.638 բոլիվարի փոխարեն, նաև առաջին անգամ սահմանվում են լրացուցիչ վճարումներ կենսաթոշակառուներին 19.506 բոլիվարի չափով։
Սա այս տարվա մեջ արդեն երրորդն է և տեղի է ունենում բարձր ինֆլյացիայի ֆոնին։
Ապրիլի 4-ից Վենեսուելայում անցկացվում են զանգվածային բողոքի ցույցեր։ Վերջին տվյալների համաձայն՝ արդեն զոհվել է մոտ 30 մարդ։