211652_close_icon

Ցանկացած պետության զարգացման երաշխիքը քաղաքացու կայուն և ստեղծագործ աշխատանքն է. սոցապնախարարի շնորհավորանքը

views-count2432 դիտում article-date 16:31 01-05-2017
Մայիսի 1-ի տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։ Ուղերձում ասված է. «Հարգելի հայրենակիցներ, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Աշխատանքի օրվա կապացկությամբ։ Այսօր մենք մեր զորակցության և երախտագիտության խոսքերն ենք հայտնում մեր աշխատանքի վետերաններին, ում բազմամյա աշխատանքը տարիներ շարունակ ուղղված է եղել ծաղկուն ու բարգավաճ երկիր կերտելուն: Ցանկացած հասարակության և պետության զարգացման երաշխիքը նրա քաղաքացու կայուն և ստեղծագործ աշխատանքն է։ Մեր կառավարությունը որդեգրել է աշխատաշուկայում անմրցունակ անձանց կայուն զբաղվածությամբ ապահովելու քաղաքականությունը, և այսօր, պետական աջակցությամբ, անհատական կարիքի գնահատման հիման վրա, մենք ամենատարբեր ծրագրերով վերապատրաստում ենք մեր քաղաքացիներին և փորձում խթանել նրանց ինքնազբաղվածությունը։ Շարժվելով առաջ՝ ՀՀ կառավարությունը նախաձեռնել է աշխատանքային օրենսգրքի արամատական փոփոխություններ և վստահ եմ, որ այդ փոփոխությունները կարվեն՝ ի նպաստ աշխատողների իրավունքների պաշտպանության և ճկուն աշխատանքային հարաբերությունների ձևավորման։ Խնդիրներն ու անելիքները շատ են, սակայն մենք չպետք է ընկրկենք դժվարությունների առջև և պետք է հնարավոր բոլոր միջոցներով փորձենք գտնել մեր երկրում աշխատանքով բարիք ստեղծելու, սեփական գիտելիքները խորացնելու, ունակությունները մշտապես զարգացնելու արդյունավետ ուղին: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Աշխատանքի օրվա կապակցությամբ և մաղթում Ձեզ և Ձեր ընտանիքներին ամուր առողջություն, երջանկություն, բարեկեցություն, մեր երկրին՝ խաղաղություն և առաջընթաց»։

Նմանատիպ նյութեր