Ռուսական «Աերոֆլոտ»-ի օդանավը հայտնվել է ուժեղ մրրկայնության գոտում. առնվազն 10 ուղևոր կոտրվածքներ է ստացել
Ռուսական «Աերոֆլոտ» ընկերության ուղևորատար օդանավը, որն իրականացնում էր Ռուսաստան-Թաիլանդ չվերթը, վթարային վայրէջք է կատարել Բանգոկում։
Ինչպես հաղորդում է lenta.ru-ն վայրէջքից քիչ առաջ օդանավը հայտնվել է ուժեղ մրրկայնության գոտում, ինչի հետևանքով առնվազն 10 ուղևոր, որոնցից 3-ը մինչև 2 տարեկան երեխաներ են, ստացել են կոտրվածքներ։
Նշվում է, որ արտակարգ իրավիճակում այն ուղևորները, ովքեր ամրագոտիները կապած չեն եղել, շպրտվել են իրենց աթոռներից և հարվածել առաստաղին։ Նրանցից 3-ը ստացել են ողնաշարի կոտրվածք, մյուսները՝ գլխի, ողնաշարի ու վերջույթների վնասվածքներ։