5844 դիտում
09:15 26-03-2016
Րաֆֆի Հովհաննիսյանի հայրը հոսպիտալացվել է և վիրահատվել, մայրը՝ կոտրվածքներ ստացել. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««Րաֆֆի Հովհաննիսյանը արդեն երկար ժամանակ է, գտնվում է Ամերիկայում։ Ըստ մեր տեղեկությունների, այցը թեև պլանավորված էր և պետք է աշխատանքային լիներ, ավելի շատ է կայացել և երկարաձգվել է անձնական պատճառներով։
Ըստ մեր աղբյուրների, Րաֆֆի Հովհաննիսյանի հայրը, հայտնի պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանը, շտապ հոսպիտալացվել է և վիրահատվել։ Նույն օրերին նրա կինը վայր է ընկել և կոտրվածքներ ստացել։ Միացյալ Նահանգներում բնակվող ծնողների առողջական խնդիրներով պայմանավորված Րաֆֆի Հովհաննիսյանը շտապ մեկնել է նրանց մոտ։ Միաժամանակ, Հովհաննիսյանը պետք է աշխատանքային հանդիպումներ ունենա ԱՄՆ-ում, սակայն ինչ հանդիպումների մասին է խոսքը, հայտնի չէ։ Ըստ որոշ գնահատականների, դրանք կապված են «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հայտարարած մոբիլիզացիայի երրորդ փորձի հետ»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1324 դիտում
12:49 11-07-2023
Մահացել է Րաֆֆի Հովհաննիսյանի հայրը՝ աշխարհահռչակ գիտնական Ռիչարդ Հովհաննիսյանը
7341 դիտում
17:19 26-07-2015
Մերկելը կոտրվածքներ է ստացել
36612 դիտում
09:34 01-05-2017
Ռուսական «Աերոֆլոտ»-ի օդանավը հայտնվել է ուժեղ մրրկայնության գոտում. առնվազն 10 ուղևոր կոտրվածքներ է ստացել
Այս բաժնից
1078 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1705 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»