Փրկարարները բնակչին ցուցաբերել են համապատասխան օգնություն
Ապրիլի 30-ին, ժամը 11:44-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խուդյակովի փողոցի թիվ 84/3 շենքի բնակարաններից մեկի բնակիչն ընկել է հատակին և չի կարողանում մոտենալ, բացել բնակարանի դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտակական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը. ննջասենյակի դռան մոտ անօգնական վիճակում ընկած է եղել 1927 թ. ծնված Ա. Դ.-ը, ում փրկարարները մոտեցրել են անկողնուն, իսկ շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են անհրաժեշտ բուժօգնություն: