ԻՊ գրոհայիններն սպանել են թալիբների ղեկավարներից մեկին՝ Մուլավի Դաուդին
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները Պակիստանի Փեշավար քաղաքում ոչնչացրել են «Թալիբան» շարժման առաջնորդներից մեկին` Մուլավի Դաուդին:
Ինչպես հաղորդում է [url=http://afghanistan.ru/doc/109657.html]afghanistan.ru[/url]-ն, հղում անելով Պակիստանի լրատվամիջոցներին, Դաուդն իր վարորդի հետ միասին սպանվել է Փեշավարի արվարձաններից մեկում:
Սպանության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը: Իսկ «Թալիբանը» հայտարարել է, որ Մուլավի Դաուդի դեմ հարձակումն իրականացրել է աֆղանական հետախուզությունը:
Նախօրեին «Թալիբանը» հայտարարել էր Աֆղանստանի կառավարական ուժերի դեմ ամենամյա գարնանային գրոհ սկսելու մասին: