Սիրիայում սպանել են ԻՊ ղեկավարներից մեկին, ով կապ ուներ էCharlie Hebdo-ի ահաբեկչության հետ
Սիրիայում ամերիկյան անօդաչու սարքի միջոցով սպանվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ղեկավարներից մեկը՝ Բուբաքար ալ-Հաքիմը, հաղորդում է BBC-ն՝ հղում անելով ամերիկացի զինվորականներին։
Վերջիններիս տվյալներով՝ ալ-Հաքիմը սպանվել է նոյեմբերի 26-ին, Ռաքքա քաղաքում։ Հայտնի է նաև, որ ահաբեկիչը մասնակցություն էր ունեցել Փարիզում Charlie Hebdo ամսագրի գրասենյակի մոտ ծաղրանկարիչների սպանությանը։
33-ամյա ալ-Հաքիմն ուներ ֆրանսիական-թունիսյան ծագում։ 2008 թվականին նա դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման՝ Բաղդադում ահաբեկչություններ իրականացնելու նպատակով Փարիզում հավաքագրում կազմակերպելու համար։