Պակիստանի հետ սահմանակից գավառներում գրոհայիններն ութ իրանցի սահմանապահի են սպանել
Պակիստանի հետ սահմանակից Սիստան և Բելուջիստան գավառներում գրոհայիններն ութ իրանցի սահմանապահ են սպանել:
Ինչպես հայտնում է ТАСС-ը, գրոհայինները Իրանի տարածք են թափանցել Պակիստանից: Կայքի տեղեկություններով Նեգուր քաղաքի շրջանում բախումների ընթացքում ոչնչացվել հարձակվողներից երեքը ոչնչացվե են, իսկ մյուսները կարողացել են հետ փախչել Պակիստան:
Իրանի իշխանությունները դիմել են Իսլամաբադին՝ ծայրահեղականներին ձերբակալելու և իրենց փոխանցելու պահանջով: