7770 դիտում
21:11 29-04-2017
ԵՄ-ն Մեծ Բրիտանիայի հետ բանակցությունների կոշտ հայեցակարգ է ընդունել
Եվրամիության երկրներն այսօր ընթացող գագաթաժողովի ժամանակ միաձայն ընդհանուր հայեցակարգ են ընդունել «Բրեքզիտի» վերաբերյալ: ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկը Twitter-ի իր էջում գրել է, որ «Կոշտ և ազնիվ մանդատը պատրաստ է»: Այս մասին հայտնում է [url=http://www.bbc.com/russian/news-39757125]BBC[/url] ռուսական ծառայությունը:
Եվրոպական 27 երկների ղեկավարները, բացառությամբ Թերեզա Մեյի, որն այլևս չի մասնակցում հանդիպումներին, մի քանի րոպեում միաձայն հավանություն են տվել ԵՄ-Մեծ Բրիտանիա բանակցությունների ընդհանուր դրույթներին, ինչից հետո ծափահարել են միմյանց:
Գլխավոր հարցերը, որոնց վերաբերյալ նախատեսվում է բանակցել, վերաբերում են Մեծ Բրիտանիայում ապրող ԵՄ երկրների քաղաքացիներին, ինչպես նաև ԵՄ-ում ապրող բրիտանացիներին:
Նախատեսվում է պայմանավորվել այն մասին, որ ԵՄ անդամ Իռլանդիայի Հանրապետության և Մեծ Բրիտանիայի մաս կազմով Հյուսիսային Իռլանդիայի միջև կոշտ սահման չլինի:
Քննարկվելու են ֆինանսական հարցեր: Մեծ Բրիտանիան ԵՄ-ից դուրս գալուց առաջ պետք է վճարի Եվրամիությանը 60 մլրդ եվրո: Սակայն բրիտանական իշխանաությունները հայտարարել են չեն պատրաստվում այդքան մեծ գումար վճարել:
Եվրամիության և բրիտանական կառավարության միջև բանակցությունները կսկսվեն Մեծ Բրիտանիայի ընտրություններից հետո, որոնք նշանակվել են հունիսի 8-ին:
Պայմանավորվածությունների ձեռք բերման վերջնաժամկետը 2019թ. մարտի 29-ն է:
Նմանատիպ նյութեր
2750 դիտում
12:44 05-04-2018
Մենք կոշտ ենք եղել և կշարունակենք կոշտ լինել Մոսկվայի հետ. Սպիտակ Տուն
1481 դիտում
12:46 20-07-2014
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը գտնում է, որ Ռուսաստանի նկատմամբ ավելի կոշտ պատժամիջոցներ պետք է կիրառել
3103 դիտում
14:58 08-05-2017
Մակրոնը Brexit-ի հարցում կոշտ դիրքորոշում կորդեգրի Մեծ Բրիտանիայի նկատմամբ
Այս բաժնից
3826 դիտում
21:00 07-01-2025
Ցուկերբերգը հայտարարել է Facebook-ի և Instagram-ի մեծ փոփոխությունների մասին
958 դիտում
19:50 07-01-2025
Իրաքում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին
1474 դիտում
18:05 07-01-2025
Վեհափառն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն