3106 դիտում
14:58 08-05-2017
Մակրոնը Brexit-ի հարցում կոշտ դիրքորոշում կորդեգրի Մեծ Բրիտանիայի նկատմամբ
Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթացին խստորեն մոտենալ։ Այդ մասին, ինչպես հաղորդում է BBC-ն, հայտարարել է Մակրոնի խորհրդական Ժան Պիզանի-Ֆերրին։
BBC-ին տված հարցազրույցում վերջինս նշել է, որ Մակրոնը ոչ միայն պահանջկոտ է լինելու այդ հարցում, այլ նաև պահանջելու է Միացյալ Թագավորության համար որոշակի պատիժ սահմանել։
Այդուհանդերձ, հավելել է, որ հարկավոր է նոր հարաբերություններ ձևավորել Լոնդոնի հետ։
Նախօրեին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի հետ, որի ժամանակ քննարկվել է նշվծ հարցը։ Ինչպես նշել է Մեյը, Ֆրանսիան Մեծ Բրիտանիայի առավել մոտ դաշնակիցներից է և իրենք անհամբերությամբ են սպասում նոր նախագահի հետ մի քանի կարևորագույն ոլորտներում լայնամասշտաբ համագործակցություն ծավալելուն։
Նմանատիպ նյութեր
1484 դիտում
12:46 20-07-2014
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը գտնում է, որ Ռուսաստանի նկատմամբ ավելի կոշտ պատժամիջոցներ պետք է կիրառել
1234 դիտում
14:56 03-08-2016
Մեծ Բրիտանիայի տնտեսությանը 50/50% անկում է սպառնում. Brexit
Այս բաժնից
3919 դիտում
21:00 07-01-2025
Ցուկերբերգը հայտարարել է Facebook-ի և Instagram-ի մեծ փոփոխությունների մասին
1042 դիտում
19:50 07-01-2025
Իրաքում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին
1555 դիտում
18:05 07-01-2025
Վեհափառն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն