3561 դիտում
10:58 29-04-2017
Խնդիրը պետք է տեսնել ոչ ազգային-ազատագրական դաշտում, այլ օրինականության խախտումների մեջ. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Եթե «Սաս գրուպում» նախընտրական ժողովը ձայնագրվել ու տարածվել է, ապա դա ոստիկանության դավադրությունն է Սասի Արտակի դեմ: Եթե ադրբեջանական խնձորի թեման այդքան հնչեղ է, ուրեմն մեկը փորձում է վարկաբեկել ՍՊԱԾ նոր պետին: Եթե ցուցադրվում են Վիվասելի բարեգործությունները, ապա Ռալֆ Յիրիկյանին կնշանակեն տրասպորտի նախարար: Եթե ժոզե Մոուրինյոն Հենրիկ Մխիթարյանին հանձնարարում է հենակետային կիսապաշտպանի դիրքը, ուրեմն նա փող է վերցրել թուրքերից և ադրբեջանցիներից:
Մարդիկ շտապում են հետևություններ անել, վարկածներ առաջարկել, որոնք ապացուցելու համար որևէ ջանք չեն գործադրում: Առայժմ ոչ մի տեղեկություն չկա, որ Սասի Արտակը հրաժարվել է մանդատից, և իր տեղը զիջել է Արթուր Գևորգյանին: Բայց, անկախ նրանից, դա տեղի կունենա, թե ոչ, ձայնագրությունը «պատվեր» է, թե «պատվեր» չի, դա ժողովի աշխատակիցների հասցեին սպառնալիքների փաստը որևէ ձևով չի հերքում: Ճիշտ այնպես, ինչպես դպրոցների տնօրենների ստորաքարշության փաստը չի չեզոքացվում այն հանգամանքով, որ նրանց սադրել են և գաղտի են ձայնագրել, ինչը, բնականաբար, էթիկայի տեսանկյունից այնքան էլ գեղեցիկ չէ:
Շատ հնարավոր է, որ ՍՊԱԾ պետ Իշխան Կարապետյանը «դուշմաններ» ունի, և նրանք հատուկ են ակտիվորեն քննարկում ադրբեջանական խնձորի խնդիրը՝ այդ ծառայության վրա ստվեր գցելու նպատակով: Բայց դրանից բուն իրողությունը չի փոխվում՝ խնձորը վաճառվում էր Հայաստանի բազմաթիվ խանութներում և շուկաներում, և խնդիրը պետք է տեսնել ամենևին ոչ ազգային-ազատագրական դաշտում, այլ օրինականության խախտումների մեջ, որոնք, ենթադրաբար, կատարվել են նույն ՍԱՊԾ-ի և ՊԵԿ-ի թողտվությամբ»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի ասյօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1219 դիտում
08:51 20-11-2024
Հարսանեկան նվերներ, վարկ, ժառանգություն. ի՞նչ է հայտարարագրել ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը. «Ժողովուրդ»