2598 դիտում
17:48 28-04-2017
ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը Բրյուսելում մասնակցել է Արևելյան գործընկերության ավագ պաշտոնյաների հանդիպմանը
Այսօր՝ ապրիլի 28-ին, Բրյուսելում կայացավ ԵՄ Արևելյան գործընկերության (ԱլԳ) ավագ պաշտոնյաների հերթական հանդիպումը, որին մասնակցեցին գործընկեր վեց պետությունների և ԵՄ անդամ երկրների ներկայացուցիչները։ ՀՀ պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը։
Հանդիպման նպատակն էր անդրադարձ կատարել ԱլԳ ձևաչափի արդյունավետությանը և քննարկել հնարավոր կառուցվածքային փոփոխությունների առաջարկները՝ նոյեմբերին Բրյուսելում կայանալիք ԱլԳ գագաթաժողովին ընդառաջ։
ԱԳ նախարարի տեղակալն իր ելույթում ներկայացրեց վերջին շրջանում տեղի ունեցած զարգացումները, մասնավորապես՝ նոր շրջանակային համաձայնագրի նախաստորագրումը և կարևորեց ՀՀ-ԵՄ գործընկերության առաջնայնությունների հաստատումը մոտ ապագայում։ Կարեն Նազարյանը խոսեց նաև ԵՄ հետ շարունակվող տնտեսական համագործակցության և ոլորտային երկխոսության մասին՝ ընդգծելով, որ այն ԱլԳ անկյունաքարերից մեկն է։
Խոսելով ապագա գագաթաժողովին ընդառաջ Հայաստանի ակնկալիքների մասին՝ նախարարի տեղակալը մեծապես կարևորեց ԵՄ անդամ երկրների հետ նախկինում ստանձնած համատեղ հանձնառությունների լիակատար իրականացումը, մասնավորապես կենտրոնանալով վիզաների ազատականացման շուրջ Հայաստան-ԵՄ երկխոսության մեկնարկի անհրաժեշտությանը, որի նպատակն է առավել մոտեցնել հանրություններին՝ փոխադարձ շփումների համար ստեղծելով ապահով և արդյունավետ միջավայր։
Նմանատիպ նյութեր
1055 դիտում
11:04 11-06-2014
Կարեն Նազարյանը Բրյուսելում մասնակցել է Արևելյան գործընկերության ավագ պաշտոնյաների հանդիպմանը
Այս բաժնից
814 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
676 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
472 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը