211652_close_icon

Արտակարգ իրավիճակ Արմավիրի մարզում. Թաիրով գյուղի տներից մի քանիսին շատ մոտ անցնող բարձր լարման հոսանքի մալուխները՝ հատկապես քամիների ժամանակ, լուրջ վտանգ են ներկայացնում գյուղացիների համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count32211 դիտում article-date 08:38 28-04-2017
Արմավիրի մարզի Թաիրով գյուղի Տիգրան Մեծի փողոցի 2/1 տանը ապրող Սեդրակյանների ընտանիքի անդամները և նրանց հարևանների մի մասը ապրում են վախը սրտներում՝ հատկապես քամու և տեղումների ժամանակ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պատճառը այն է, որ նրանց տների տանիքներին շատ մոտ անցնոմ է 6000 վոլտ բարձր լարման էլեկտրական մալուխներ, որոնք հատկապես քամիների ժամանակ կպնում են թիթեղյա տանիքներին և առաջանում են կայծեր՝ որը լի է վտանգավոր հետևանքներով: [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում տիկին Շուշաննան և նրա հարևաններն ասում էին, որ ժամանակին միքիչ բարձր էին լարերը, բայց փայտե սյուներց մեկը խալխլվել է ու աստիճանաբար իջել: Նաև ասացին, որ քամիների ժամանակ այնպիսի կայծեր են առաջանում, որ երեխաները նմանեցնում են հրավառության: Այն հարցին, թե խնդրի մասին ինչ են մտածում էլէկտրացանցերը, պատասխանեցին, որ ամեն անգամ ասում են «լավ կլինի, լավ կլինի», սակայն՝ ահա թե ինչ է լինում: Վերջում խնդրանքով դիմեցին համապատասխան կառույցներին, որ նման լուրջ վտանգ ներկայացնող խնդրին անհապաղ լուծում տրվի: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր