Փրկարարները բնակչին ցուցաբերել են համապատասխան օգնություն
Ապրիլի 27-ին, ժամը 14:02-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Նորքի 8-րդ զանգվածի թիվ 2 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին 3-րդ հարկի իր բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները 1942 թ. ծնված Բ. Ս.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Ապրիլի 27-ին, ժամը 12:17-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աղայան փողոցի թիվ 7 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակիչը մահճակալից ընկել է հատակին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները 1942 թ. ծնված Լ. Հ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Ապրիլի 27-ին, ժամը 11:55-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արզումանյան փողոցի թիվ 20 շենքի 6-րդ բնակարաններից մեկի վատառողջ բնակչին շտապօգնության ավտոմեքենայից իր բնակարան (2-րդ հարկ) բարձրացնելու համար անհրաժեշտ է փկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները 1943 թ. ծնված Է. Մ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Ապրիլի 27-ին, ժամը 10:48-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արաբկիրի 19-րդ փողոցի թիվ 6 շենքի բնակարաններից մեկից, որի բնակիչները բացակայում են, ջրալցվում է շենքի նկուղը:
Դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատը:
Փրկարարները մուտք են գործել բնակարան և փակել ջրի խողովակի փականը: