Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 27-ին, կազմել է 484.62 դրամ, որը նախորդ օրվա համեմատ 0.09 դրամով աճել է: Այս մասին են վկայում ՀՀ կենտրոնական բանկի տվյալները։
Միևնույն ժամանակ, ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.53 դրամ՝ նվազելով 0.04 դրամով։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 528.04 դրամ՝ նվազելով 0.05 դրամով։ Իսկ բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 625.26 դրամ՝ աճելով 3.75 դրամով։