211652_close_icon
views-count2706 դիտում article-date 17:28 27-04-2017

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (ապրիլի 26-ից 27-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 26-ից 27-ը հանրապետությունում արձանագրվել է ավազակային հարձակման 1 դեպք, որը բացահայտվել է: Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 5 դեպքից բացահայտվել է 4-ը: Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 1 դեպք: Բացահայտվել է գողության 23, խարդախության 13, յուրացման, հարկերից խուսափելու և խուլիգանության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 4 և համակարգչային հանցագործության 1 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետևանքով 9 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր