9328 դիտում
21:35 26-04-2017
ՍԱՊԾ-ն շարունակելու է վերահսկողությունն այնքան ժամանակ, քանի դեռ ադրբեջանական ծագման խնձորի ամբողջ խմբաքանակը չի հանվել շուկայից
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն այսօր շարունակել է դեռ ապրիլի 23-ին սկսված շրջայցերը մայրաքաղաքի և մարզերի իրացման կետեր՝ ադրբեջանական ծագման խնձորը հայտնաբերելու և ոչնչացնելու նպատակով:
Խնձորի խմբաքանակներ են հայտնաբերվել Երևանի «Նոր Զովք» և «Ծիրան» սուպերմարկետների ցանցի մասնաճյուղերում և մի շարք այլ խանութներում, Հակոբ Հակոբյան փողոցի Մերգելյանի շուկայի տարածքում, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերի պատկանող միրգ-բանջարեղենի բազմաթիվ իրացման կետերում:
Հայտնաբերված խմբաքանակներն ամբողջությամբ ոչնչացվել են:
Ադրբեջանական ծագման խնձոր է հայտնաբերվել և ոչնչացվել նաև հանրապետության մի քանի մարզերում, մասնավորապես Կոտայքի (3), Շիրակի (4), Տավուշի (3), Արմավիրի (2) և Գեղարքունիքի (1) մարզերի՝ ընդհանուր թվով 13 իրացման կետերում:
Ադրբեջանական խնձորի հայտնաբերման աշխատանքներին մեծապես նպաստել են սպառողների կողմից ՍԱՊԾ «Թեժ գծին» ուղղված զանգերը:
Ծառայության կողմից հրապարակված հաղորդագրությունից հետո ստացվել է մոտ երկու տասնյակ ահազանգ Երևանից և մարզերից: Ծառայության օպերատիվ խումբն արձագանքել է բոլոր ահազանգերին, այցելել նշված հասցեներով և, հավաստիանալով, որ իրացվում է ադրբեջանական ծագման խնձոր, տեղում արգելել է վաճառքը և ոչնչացրել առկա ամբողջ խմբաքանակը: ՍԱՊԾ-ն ողջունում է սպառողների ակտիվ արձագանքը և կարևորում վերջիններիս հետևողականությունը դեպքերը բացահայտելու հարցում:
Ծառայությունը շարունակելու է շրջայցերն ու վերահսկողական գործողություններն այնքան ժամանակ, քանի դեռ չի ոչնչացվել ադրբեջանական ծագման խնձորի ողջ խմբաքանակը: Այս գործընթացը պահանջում է պարբերական և հետևողական աշխատանք՝ բացառելու համար անբարեխիղճ տնտեսավարողների կողմից խմբաքանակները թաքցնելու փորձերը:
Կոչ ենք անում սպառողներին շարունակել հետևողական լինել և անմիջապես զանգահարել ՍԱՊԾ թեժ գծին՝ 010 206040 շուրջօրյա հեռախոսահամարով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
4486 դիտում
21:16 23-11-2024
Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
793 դիտում
21:05 23-11-2024
ԱԺ պատվիրակությունը, Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ, մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
799 դիտում
20:42 23-11-2024
Արևմտյան Հայաստանն «Արևմտյան Ադրբեջան»-ի հետ համադրելը քաղաքական ինքնասպանություն է. Լիլիթ Գալստյան